Հոկտեմբերի 7-9 տեղի ունեցավ Հայաստանի 2022թ. առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն բադմինթոնիստները հինգ քաղաքներից (Երևան, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Սպիտակ)։
Տղամարդկանց մենախաղերում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը պաշտպանեց Զավեն Մնացականյանը։ Երկրորդ տեղում էր Էդգար Նազարեթյանը։ 2022թ. աշխարհի պատանեկան առաջնության թիմի կազմում ընդգրկված Դավիթ Սարիբեկյանն էլ գրավեց երրորդ տեղը։
Կանանց մենախաղերում Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց Սվետլանա Բոյաջյանը։ հայաստանի պատանեկան չեմպիոն Էլեն Տիրատուրյանը պաշտպանեց նախորդ տարվա գրանցած արդյունքը` գրավելով 2-րդ տեղը։ Պատվանդանի 3-րդ տեղում կանգնեց Վանաձորի ներկայացուցիչ Անահիտ Պողոսյանը։
Տղամարդկանց զուգախաղերում Մնացականյան/Վարդանյան զույգն առաջինն էր։ Երկրորդ տեղը գրավեց Ռսյան/Գրիգորյան զույգը, երրորդը` Նազարեթյան/Իսահակյան զույգը։
Առաջնությանը իր վերադարձը նշեց ներկայումս արդեն մարզիչ Լիլիթ Պողոսյանը, որն ընկերակցելով իր իսկ սան Էլեն Տիրատուրյանին` դարձավ Հայաստանի կանանց զուգախաղերի չեմպիոն։ Երկրորդ հորիզոնականում Ձավարյան/Պողոսյան զույգն էր, երրորդում` աշխարհի պատանեկան առաջնության թիմի կազմում ընգրկված Բոյաջյան/Սմբատյան զույգը։
Խառը զուգախաղերում անկասելի էին Զավեն Մնացականյանն ու Լիլիթ Պողոսյանը, որոնք եզրափակչում 2-1 հաշվով Էդգար Նազարեթյան/Անահիտ Պողոսյան զույգի դեմ համառ պայքարում նվաճեցին Հայաստանի խառը զուգախաղերի չեմպիոնի տիտղոսը։ Երրորդ տեղը գրավեց Արման Վարդանյան/Էլեն Տիրատուրյան զույգը։