Օգոստոսի 4-10-ը Հայաստանի Մ17 տարեկանների բադմինթոնի հավաքականը մասնակցեց Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ընթացող Եվրոպայի Մ17 տարեկանների թիմային և անհատական առաջնությանը։
Թիմի կազմում ընգրկված էին հետևյալ խաղացողները.
- Արտյոմ Հովհաննիսյան
- Վահե Հայրապետյան
- Լուսինե Սմբաթյան
- Եվա Պանգրատյան
Մարզիչ՝ Լիլիթ Պողոսյան
Թիմային առաջնությանը մասնակցող 35 երկրները նախ հանդես եկան խմբային փուլում (8 խումբ)։ Հայաստանն ընդգրկված էր 7-րդ խմբում, որտեղ մրցեց Ռումինիայի, Նորվեգիայի, Բելգիայի և Սլովենիայի թիմերի դեմ։
Մեր հավաքականի միակ հաղթանակը տարավ միջազգային մրցաշարերի բավականին մեծ փորձ ունեցող Լուսինե Սմբաթյանը, որը 21-16, 21-13 հաշվով հաղթեց Նորվեգիայի ներկայացուցիչ Վիլմա Էնգենին։
Մարզիչ Լիլիթ Պողոսյանի խոսքերով.
- Երևանում նախապատրաստական շրջանում մենք բավականին մեծ առաջընթաց ունեցանք մեր հավաքականի խաղացողների հետ։ Նույնիսկ մեկ ամիս մարզադահլիճ չունենալու պայմաններով խաղացողները կարողացան արագ հարմարվել նոր պայմաններին։
- Ճիշտ է` շատ կարճ ժամանակ ունեինք լիովին պատրաստվելու խաղերին, բայց յուրաքանչյուրս մեր կողմից դրեց լավագույնը ու հիմա բնականաբար ունենք այն, ինչ ունենք։ Հայաստանի պայմաններում մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, բայց երբ մրցակցում ենք Եվրոպայի լավագույն թիմերի դեմ, դեռ զիջում ենք ու աշխատելու շատ տեղ ունենք։ Դասերը քաղելով` առաջ ենք գնում, - ասաց Լիլիթ Պողոսյանը։